Նիկոլ Փաշինյանը ժամանեց Մոսկվա

Armenpress 13:07, 8 Սեպտեմբեր, 2018

ՄՈՍԿՎԱ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Ռուսաստանի Դաշնություն։ Ինչպես Մոսկվայից հայտնում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետի ինքնաթիռը քիչ առաջ վայրէջք կատարեց Մոսկվայի «Վնուկովո-2» օդանավակայանում։

Աշխատանքային այցի շրջանակում վարչապետի պատվիրակության կազմում է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Ժամեր անց Կրեմլում տեղի կունենա վարչապետի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը կհանդիպի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ։



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am