Կառավարությունն ակտիվ ջանքեր է գործադրում ներդրումային միջավայրը կատարելագործելու ուղղությամբ

Armenpress 23:29, 7 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն արձանագրում է, որ Հայաստանում ներդներումներ անելու հետաքրքրություններ կան և շեշտում, որ կառավարությունը ջանքեր է գործադրում լավագույն մեխանիզմները գտնելու  և մշակելու ուղղությամբ, որպեսզի կատարելագործվի ներդրումային միջավայրը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝Հանրային հեռուստաընկերության «Իրականում» հաղորդաշարին տված հարցազրույցում ՀՀ առաջին փոխվարչապետն ընդգծեց, որ Հայաստանի կառավարությունը շուտով հանդես է գալու Հարկային օրենսգքում փոփոխությունների վերաբերյալ նոր առաջարկներով:

«Նաև ինստիտուցիոնալ առումով, գուցե, քննարկվում են ներդրումային ֆոնդի տարբեր տարբերակներ: Շատ բան կա: Կարելի է ասել, որ քննարկումները վերջնական փուլում են, և հանրությունը շուտով տեղյակ կլինի»,- ասել է Միրզոյանը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am