Ռուսաստանում սեպտեմբերի 9-ին կանցկացվեն 4.7 հազար տարբեր մակարդակի ընտրություններ

Armenpress 21:41, 7 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում սեպտեմբերի 9-ը կլինի քվեարկության  օր. երկրի ողջ տարածքում նախատեսվում են ավելի քան 4,7 հազար տարբեր ընտրություններ, այդ թվում ` 59 տեղական հանրաքվե: Ինչպես հաղորդում է  «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Ռուսաստանի Դաշնության 22  սուբյեկտներում կանցկացվեն նահանգապետների ընտրություններ, երեքում` տեղական խորհրդարանների պատգամավորները կընտրեն  մարզերի ղեկավարներին: ՌԴ 16 սուբյեկտներում ընտրվելու են տարածաշրջանային օրենսդրական ժողովներ, իսկ վեց տարածաշրջանների յոթ ընտրատարածքներում  ընտրվելու են VII գումարման Պետդումայի պատգամավորներ:

Քվեարկությունը տեղի կունենա Ռուսաստանի Դաշնության 85 մարզերից 80-ում: Ընդհանուր առմամբ, կփոխարինվեն ավելի քան 31.4 հազար պատգամավորական մանդատների տերեր եւ ընտրովի պաշտոնյաներ:

Ընտրություններին մասնակցում են 41 ռուսական կուսակցություններ եւ չորս հասարակական կազմակերպություններ: Ներկայումս, Ռուսաստանում գրանցված է ընտրություններին մասնակցելու իրավունք ունեցող 64 կուսակցություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am