1000х90.jpg (78 KB)

Պատմական միջավայրի պահպանության ծառայությունը հերքում է Զորաց քարեր բնակատեղի պատմամշակութային արգելոց»-ի շուրջ սոցցանցում տարածված տեղեկությունը

Armenpress 20:51, 7 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի լրատվության բաժինը հերքում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում  տարածված տեղեկությունը, որը վերաբերում է «Զորաց քարեր բնակատեղի պատմամշակութային արգելոց»-ին: 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հերքման տեքստում, մասնավորապես, ասվում է. « Սոցիալական ցանցերում հրապարակված լուսանկարները հին են և ժամանակավրեպ: Հուշարձանի վրա գրառումներն արվել են տևական ժամանակ առաջ: «Զորաց քարեր բնակատեղի պատմամշակութային արգելոց»-ի աշխատակիցները փաստն արձանագրելուց հետո, անմիջապես մաքրել են այդ գրառումները և հուշարձանը բերել նախնական տեսքի դեռևս ամիսներ առաջ: Անհասկանալի է, թե ինչու է  ՖԲ օգտատեր Գուրգեն Վարդանյանը  հիմա հրապարակում այդ լուսանկարները՝ ներկայացնելով իբրև նոր արձանագրված իրավախախտում:

Նշենք, որ հուշարձանի տարածքում հնագիտական արշավախումբը, ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի գլխավորությամբ պեղումներ էր իրականացնում գրեթե մեկ ամիս և այն ավարտվել է օրեր առաջ: Հետևաբար, եթե լիներ նման բան, ապա այն հաստատ չէր վրիպի արշավախմբի աչքից:

Այդուհանդերձ, շնորհակալ ենք նույնիսկ «ժամանակավրեպ ու կեղծ հոգատարության» համար:  Չնայած, որ իրականում խնդիրը ոչ թե մտահոգությունն ու սրտացավությունն է, այլ հուշարձանների պահպանությամբ զբաղվողների աշխատանքը վարկաբեկելը:

Գաղտնիք չէ, որ օգտատեր Գ. Վարդանյանը սոցիալական ցանցերում հաճախ հանդես է գալիս նաև արշավախմբի ղեկավարի նկատմամբ ունեցած իր բացասական դիրքորոշմամբ:   

Հ.Գ Ստորև ներկայացվող լուսանկարները հուշարձանի տարածքում արվել են մոտ երկու ժամ առաջ»:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am