Կամո Քոչունցը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ

Armenpress 19:39, 7 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ գեներալ-մայոր Կամո Քոչունցը նշանակվել է գլխավոր ռազմական տեսուչի առաջին տեղակալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին որոշումը տեղադրվել է e-gov.am կայքում:

Որոշման մեջ ասվում է .

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասով, «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝ Կամո Քոչունցին նշանակել գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am