Մոնակոյում Արամ Խաչատրյանի 115-ամյակին նվիրված համերգ է տեղի ունեցել

Armenpress 17:10, 7 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոնակոյում առաջին անգամ տեղի ունեցան Հայաստանի օրերը, որի շրջանակում «Opéra Monte-Carlo»-ի « Salle Garnier » սրահում կայացավ միջազգային մրցույթների դափնեկիր դաշնակահարուհի Նարե Արղամանյանի և համաշխարհային ճանաչում ունեցող օպերային երգչուհի սոպրանո Հասմիկ Պապյանի համերգը` նվիրված Արամ Խաչատրյանի 115-ամյակին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, համերգը կրում էր բարեգործական բնույթ:

Արամ Խաչատրյանն առաջին հայն է եղել, ով 1974 թվականին համերգով հադես է եկել «Opéra Monte-Carlo»-ում՝ արքայազն Ռենե III-ի և արքայադուստր Գրեյս Քելլիի հրավերով:

«Opéra Monte-Carlo»-ի նախասարահում կազմակերպվել էր նաև Արամ Խաչատրյանի լուսանկարների ցուցադրություն համաշխարհային ճանաչում ունեցող անձանց հետ: Հասմիկ Պապյանի համար սա երկրորդ ելույթն էր (2009թ-ից հետո) «Opéra Monte-Carlo»-ի «Salle Garnier» սրահում, բայց հատկանշական էր նրանով, որ առաջին անգամ hնչեցին Կոմիտասի ստեղծագործությունները:

Կոմիտասի ստեղծագործություններն այնքան հիացրեցին Մոնակոյի հանդիսատեսին, որ արժանացան հոտնկայս ծափահարությունների: Համերգին ներկա գտնվելու համար հայեր էին ժամանել Ամերիկայի Միացյալ Նահանգներից,Կանադայից, Գերմանիայից, Հոլանդիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և մի շարք այլ երկրներից:

՚


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am