1000х90.jpg (78 KB)

Էրդողանը պահանջեց դադարեցնել Իդլիբի ռմբակոծումները

Armenpress 16:28, 7 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիան հանդես Է գալիս սիրիական Իդլիբում հրադադարի ռեժիմի պահպանման օգտին եւ պահանջում Է դադարեցնել ռմբակոծումներն այդ նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 7-ին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ Թեհրանում ելույթ ունենալով ՌԴ-ի, Թուրքիայի եւ Իրանի՝ սիրիական կարգավորմանը նվիրված հանդիպմանը:

«Ես կցանկանայի արծարծել սիրիական Իդլիբի եւ այդ տարածաշրջանի ռմբակոծման հարցը: Առաջարկում եմ հրադադար հաստատել այդ տարածաշրջանում, քանի որ ռմբակոծումները լուրջ սպառնալիք են քաղաքացիական բնակչության համար: Դարձյալ միգրացիայի ալիք Է սկսվում, եւ ի վերջո այդ բնակչությունն իր հայացքն ուղղում Է մեր սահմանի կողմը»,-ասել Է Էրդողանը:

Նրա խոսքով՝ «Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի հատուկ ծառայությունները կքննարկեն Իդլիբում ահաբեկիչների ոչնչացման հարցերը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am