Մայրը երեխային կանգնած Է կերակրել Էլեկտրագնացքում եւ գանգատվել Է ուղեւորների անտարբերությունից


ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանուհի Քեյթ Հիթչենսը գանգատվել Է ուղեւորների անտարբերությունից, որոնք հասարակական տրանսպորտում տեղը չեն զիջել իրեն: Իր պատմությունը նա հրապարակել Է Instagram-ում՝ դրան կից տեղադրելով երեխայի հետ սելֆին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

32-ամյա Հիթչենսի խոսքով՝ ինքը ստիպված Է եղել կես ժամ իր երեխային կրծքով կերակրել՝ կանգնած Էլեկտրագնացքի լեփ-լեցուն վագոնում, քանի որ ոչ ոք իրեն չի առաջարկել նստել: Բրիտանուհին հայտարարել Է, որ այդ իրադրության մեջ ինքն իրեն հիմար վիճակում Է զգացել: «Ես չպետք Է խնդրեի: Կարող Է պատահել, որ մարդկանց մի մասը չի նկատել: Ես ստույգ գիտեմ, որ առանձին մարդիկ տեսել են, նրանք աչքերիս մեջ Էին նայում եւ ժպտում: Ես մտածում Էի. «Բավական Է ժպտաս, ինձ քո տեղն առաջարկիր, խնդրեմ»,-պատմել Է Հիթչենսը՝ հրապարակված նկարին կից գրության մեջ:

Հիթչենսը հայտնել Է, որ կանանցից մեկը վեր Է կացել եւ իրեն առաջարկել իր տեղը, բայց այդ նստատեղն իսկույն զբաղեցրել Է մեկ ուրիշ ուղեւորուհի: Երբ վերջինիս բացատրել են, որ զիջումն արվել Է երեխայով մոր համար, կինը թոթվել Է ուսերը, փակել աչքերը եւ խորասուզվել երաժշտություն ունկնդրելու մեջ: Բրիտանուհին նշել Է, որ ինքը քեն չի պահում իր տեղն զբաղեցրած ուղեւորուհու նկատմամբ: «Ուզում եմ մտածել, որ նրան այդ տեղն ավելի շատ Էր հարկավոր, քան ինձ»,-ասել Է Հիթչենսը: Հիթչենսը բլոգ ունի, որը նվիրված Է մայրությանը: Նրա օգտահաշվին բաժանորդագրված Է գրեթե 12 հազար մարդ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am