1000х90.jpg (78 KB)

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահին դուր է եկել Լիխտենշտեյնի «գործընկերոջ» խաղը

Armenpress 01:53, 7 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Արամ Հայրապետյանի կարծիքով Լիխտենշտեյնի թիմի կազմում հրաշալի գործեց դարպասապահը:

«Լիխտենշտեյնի դեմ խաղը ծանր ստացվեց: Տհաճ և անդուր գնդակ բաց թողեցինք: Սակայն տղաները կարողացան ճնշում գործադրել և երեք միավոր վաստակել այս խաղում: Հարգանքի է արժանի Լիխտենտեյնի հավաքականի դարպասապահը: Նրանք հեշտ և շուտ գերազանցվող թիմ չէին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ֆուտբոլիստը:

Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին խաղում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում 2:1 հաշվով հաղթեց Լիխտեշտեյնի ընտրանուն: Հավաքականի կազմում աչքի ընկան Մարկոս Պիզելին և Տիգրան Բարսեղյանը:

 

Լուսանկարը՝ Armsport



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am