1000х90.jpg (78 KB)

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը հայտնի է

Armenpress 18:48, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանու Ազգերի լիգայի D խմբի 4-րդ ենթախմբի Լիխտենշտեյնի դեմ խաղի մեկնարկային կազմը հայտնի է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում կայանալիք խաղում Վարդան Մինասյանը ընտրել է մեկնարկային այս ֆուտբոլիստներին՝ Հայրապետյան, Հարոյան, Մանուչարյան, Մկրտչյան, Պիզելի, Մալաքյան, Չալըշըր, Յագան, Մխիթարյան, Համբարձումյան, Օզբիլիս:

Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի համար աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընտրական փուլերում թվով 7-րդն է: Ազգային ընտրանին այս ընթացքում անցկացրել է 118 խաղ, տոնել 22 հաղթանակ, իսկ  71 հանդիպում ավարտել պարտությամբ: 25 խաղ էլ ունեցել է խաղաղ ելք: Հավաքականը խփել է 102 գնդակ, սեփականն ընդունելով 205-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am