Արցախի ԱԺ փոխնախագահը հանդիպումներ է ունեցել Լիբանանում

Armenpress 16:55, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը, ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, Լիբանանում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Կարո Քեբաբջյանը և Լիբանանի Հայ Դատի հանձնախմբի անդամ Սոսի Սարգսյանը սեպտեմբերի 4-ին այցելել են Այնճար և հանդիպել քաղաքապետ Վարդգես Խոշյանի և «Կարմիր լեռ» կոմիտեի անդամների հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Նույն օրը երեկոյան ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» կոմիտեի հրավերով Վահրամ Բալայանն այցելել է Աղբալյան ակումբ և հանդիպում ունեցել ակումբի անդամների հետ: Հանդիպման ավարտին խորհրդարանի փոխնախագահը ակումբի գրադարանին է նվիրել իր հրատարակած «Շուշի» գիրքը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am