Գերմանիան շահագրգռված չԷ Թուրքիայի տնտեսական թուլացմամբ. Մերկել

Armenpress 15:52, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիան շահագրգռված չԷ, որ Թուրքիայի տնտեսական իրադրությունը վատանա, եւ պատրաստ Է երկխոսություն վարել նրա հետ: Այդ մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել Է RTL եւ N-TV հեռուստաալիքներին տված հարցազրույցում, որից քաղվածքներ են հրապարակվել սեպտեմբերի 6-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք մեր շահերին համապատասխան չԷինք գործի, եթե կատարեինք գործողություններ, որոնք ուղղված լինեին Թուրքիայի թուլացմանը»,-ասել Է նա: Մերկելի խոսքով՝ «Գերմանիան «ռազմավարական առումով շահագրգռված Է», որ Թուրքիան զարգանա տնտեսական տեսանկյունից:

Անդրադառնալով գերմանա-թուրքական հարաբերությունների ներկա վիճակին՝ Մերկելը հիշեցրել Է, որ ԳԴՀ-ում ծագումով թուրք մոտավորապես 3 մլն քաղաքացիներ են ապրում, ինչն առանձնահատուկ կերպով Է կապում երկու երկրներին: Միաժամանակ նա նշել Է, որ առանձին հարցերի շուրջ, օրինակ, Գերմանիայում Թուրքիայի քաղաքացիների ձերբակալման հարցում, Անկարայի հետ առկա են «լուրջ տարաձայնություններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am