Հայտարարվել Է «Դոկտոր Ովի» նոր եթերաշրջանի թողարկման ամսաթիվը


ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: BBC ալիքը նշել Է «Դոկտոր Ովը» ժողովրդավականություն վայելող սերիալի 11-րդ եթերաշրջանի թողարկման ամսաթիվը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Առաջին Էպիզոդն ստացել Է «Կինը, որն ընկել Է Երկրի վրա» անվանումը: Տասնմեկերորդ եթերաշրջանը սերիալի համար կնշանավորվի նրանով, որ շոուի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ գլխավոր դերակատարը կլինի կին՝ դերասանուհի Ջոդի Ուիթաքերը:

Հիշեցնենք, որ դա սերիալին վերաբերող միակ փոփոխությունը չԷ: 2009 թվականից ի վեր առաջին անգամ փոխարինվել Է շոուի գլխավոր սցենարիստը եւ պրոդյուսերը: Այժմ Սթիվեն Մոֆաթի տեղն զբաղեցրել Է Քրիս Չիբնելը, որն Ուիթաքերի հետ աշխատել Է «Սպանություն լողափին» ժապավենի վրա: Մոֆաթից առաջ ծրագրի շոուրաները Ռասել Թ.Դեւիսն Էր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am