Կառավարությունը հավանություն տվեց Վալերիյ Օսիպյանի ներկայացրած օրենսդրական նախագծերի փաթեթին  

Armenpress 12:12, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հավանություն տվեց Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի ներկայացրած օրենսդրական փաթեթի ընդունման նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Օսիպյանը նշեց, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածն ամրագրում է օրինականության սկզբունքը, որի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: «Փաթեթի ընդունմամբ կապահովվի ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջի և ՀՀ վարչապետի 17.05.2017 թ. թիվ 02/16.10/11549-17 հանձնարարականի կատարումը՝ մի շարք օրենքներում կամրագրվի համապատասխան մարմինների՝ ենթաօրենսդրական ակտեր արձակելու լիազորությունը: Օրինագծերի փաթեթի նպատակը մի շարք օրենքներում ենթաօրենսդրական ակտեր արձակելու՝ համապատասխան մարմինների լիազորությունն ամրագրելն է»,- ասաց Օսիպյանը:

.

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am