Գևորգ Հարությունյանը պատվով ներկայացրեց Հայաստանը «Նոր ալիք» միջազգային երաժշտական մրցույթում  

Armenpress 11:59, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երիտասարդ և խոստումնալից երգիչ, երգահան Գևորգ Հարությունյանը Սոչիում կայացած «Նոր ալիք-2018» միջազգային երաժշտական ամենամյա մրցույթի առաջին մրցութային օրը` սեպտեմբերի 5-ին, հրաշալի ներկայացրեց LP-իի «Lost on you» ստեղծագործությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ժյուրիի անդամները բարձր գնահատեցին երգչի կատարումը և նրանցից յուրաքանչյուրը Գևորգին 10-ական միավոր տվեց: Գևորգ Հարությունյանը վաստակեց 100 միավոր:

Գևորգը «Նոր ալիք»-ում, որպես հայաստանյան հիթ, կհնչեցնի Արթուր Գրիգորյանի «Կյանք ու կռիվ» ստեղծագործությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am