Իսպանիայի վարչապետը կոչ է արել Կատալոնիայի ղեկավարին՝ երկխոսել անկախության հակառակորդների հետ

Armenpress 10:58, 6 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կոչ Է արել Կատալոնիայի Ժեներալիտետի (տարածաշրջանային կառավարության) ղեկավար Կիմ Տոռային՝ երկխոսություն սկսել նրանց հետ, ովքեր դեմ են արտահայտվում Կատալոնիայի անկախությանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է El Pais թերթը:

«Կատալոնիայի կառավարությունը պետք Է լայն երկխոսություն նախաձեռնի կատալոնացիների շրջանում, քանի որ Տոռայի առաջարկությունը բավարարում Է միայն կատալոնացիների կեսին»,-հայտարարել Է Սանչեսը, որն այժմ այցով գտնվում Է Շվեդիայում:

Ավելի վաղ Տոռան կոչ Է արել նոր հանրաքվե անցկացնել Կատալոնիայի կարգավիճակի շուրջ, ինչպես նաեւ բաց պահել Մադրիդի հետ հաղորդակցվելու ուղիները:

Անցած տարվա հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում անցկացվել Է անկախության հանրաքվե: Իսպանիայի Սահմանադրական դատարանը քվեարկությունը ճանաչել Է Սահմանադրությանը չհամապատասխանող, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am