Պուտինը, Էրդողանը եւ Ռոուհանին համատեղ հայտարարություն կընդունեն Թեհրանի բանակցություններից հետո

Armenpress 18:01, 5 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի ղեկավարները՝ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Էրդողանը եւ Հասան Ռոուհանին, սեպտեմբերի 7-ին Թեհրանում կայանալիք բանակցությունների արդյունքներով պլանավորում են ընդունել համատեղ հայտարարություն: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, սեպտեմբերի 5-ին հայտարարել Է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը:

«Քննարկվելու են Սիրիայի ընթացիկ իրադրության հարցերը, նաեւ այդ երկրում իրադրության երկարաժամկետ կարգավորման միջոցառումները, բնականաբար, կքննարկվեն նաեւ կոնկրետ միջոցներ ահաբեկչության դեմ պայքարի համատեքստում, հումանիտար իրադրության բարելավումը, միջսիրիական երկխոսության առաջմղումը ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254 բանաձեւի հիման վրա»,-ասել Է Ուշակովը բրիֆինգում:

«Սկզբում կլինի եռակողմ հանդիպում, այնուհետեւ կկայանա փակ բանավեճ, բանավեճի արդյունքներով կընդունվի համատեղ հայտարարություն: Նաեւ երկրների ղեկավարները կայացած քննարկման գնահատականներով հանդես կգան ԶԼՄ-ների ներկայացուցիչների առջեւ»,-հավելել Է նա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am