Կրեմլում անկեղծ խոսակցություն են ակնկալում Պուտինի եւ Փաշինյանի հանդիպմանը

Armenpress 17:44, 5 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանն անկեղծ ու լուրջ խոսակցություն է ակնկալում սեպտեմբերի 8-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ կայանալիք հանդիպմանը, երկուստեք կուտակվել են բազմաթիվ հարցեր: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Շատ հարցեր են կուտակվել ինչպես մեր կողմից, այնպես էլ հայկական կողմից, ուստի մենք անկեղծ, լուրջ խոսակցություն ենք ակնկալում բոլոր այն հարցերի շուրջ, որոնք վերաբերում են ինչպես երկկողմ, այնպես Էլ ԵԱՏՄ-ի եւ ՀԱՊԿ-ի գծով համագործակցությանը»,- ասել Է Ուշակովը:

Ինչպես հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում պլանավորվում Է քննարկել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ եվրասիական տարածքի ինտեգրացիոն միավորումներում համագործակցության հարցերը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am