Բրիտանացին փախել Է՝ փրկվելու հարսի ծաղկեփունջը բռնած իր ընկերուհուց

Armenpress 17:20, 5 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացին հարսանիքից փախել Է այն բանից հետո, երբ իր ընկերուհին բռնել Է հարսի ծաղկեփունջը: Միջադեպի տեսանյութի վրա ուշադրություն Է դարձրել Daily Mail հրատարակությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հոլովակը սեպտեմբերին 1-ին նկարահանվել Է Չելսիի եւ Մեթ Բեսթի հարսանիքի ժամանակ, որը տեղի Է ունեցել Նորթհեմփթոնշիրի կոմսության Քեթերինգ քաղաքում: Հարսը, մեջքով կանգնելով դեպի իր ընկերուհիները, նետել Է ծաղկեփունջը: Ամենաճարպիկը դարձել Է Ռեյչել Բեսլին: Նա բռնել Է ծաղիկները եւ հաղթականորեն դրանք բարձրացրել գլխից վեր: Հենց որ ծաղկեփունջը հայտնվել Է նրա ձեռքին, նրա սիրեցյալը մի կողմ Է փախել շրջապատողների ծիծաղի ներքո:

Տեսանյութը վիրուսային տարածում Է գտել սոցիալական ցանցերում: Բազմաթիվ մեկնաբաններ գրել են, որ իրենց սիրեցյալը ճիշտ այդ կերպ կվարվեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am