ԵՄ-ն հավանություն տվեց Ռուսաստանի դեմ անհատական պատժամիջոցների երկարաձգման որոշմանը

Armenpress 16:19, 5 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության 28 երկրների մշտական ներկայացուցիչները սեպտեմբերի 5-ին որոշում են ընդունել Ռուսաստանի դեմ սահմանված անհատական պատժամիջոցները կես տարով երկարաձգելու մասին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է ԵՄ-ի Խորհրդի մի աղբյուր: «Դեսպանները «Կորեպերի» հերթական նիստում այսօր հավանություն տվեցին անհատական սահմանափակիչ միջոցները հաջորդ վեց ամսով երկարաձգելուն»,-ասել Է նա:

Աղբյուրը նաեւ հայտնել Է, որ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն, որն սպանվել Է օգոստոսի 31-ին, բացառվել Է սեւ ցուցակից: Այդպիսով, ԵՄ-ի պատժամիջոցները գործում են 154 ֆիզիկական անձանց եւ 44 կազմակերպությունների նկատմամբ: Դիվանագետի խոսքով՝ առաջիկա օրերին որշմանը պաշտոնապես պետք Է հավանություն տա ԵՄ-ի Խորհուրդը, ինչից հետո որոշումը կհրապարակվի Եվրամիության Պաշտոնական հանդեսում եւ ուժի մեջ կմտնի:

Ներկայում Ռուսաստանի նկատմամբ գործում են պատժամիջոցների մի քանի փաթեթներ՝ տնտեսական, անհատական, սահմանափակիչ միջոցներ եւ պատժամիջոցներ Ղրիմի գծով: Վերջինը պատժամիջոցների փաթեթ Է Ղրիմի նկատմամբ, որի հետ եվրոպական բիզնեսին արգելված Է որեւիցե կապ պահպանել:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am