1000х90.jpg (78 KB)

«Բանանցը» նոր ֆուտբոլիստ ունի  

Armenpress 16:09, 5 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանցը» պայմանագիր է ստորագրել 30-ամյա ռուս պաշտպան Իլյա Գուլտյաևի հետ: 

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից:

Իլյա Գուլտյաևը Մոսկվայի «Սպարտակի» սան է, նրա վերջին ակումբը ռուսական «Տամբովն» էր, որի կազմում նախորդ մրցաշրջանում մասնակցել է 22 խաղի և դարձել երեք գոլի հեղինակ: Մինչ այդ նա խաղացել է «Տոմում», «Ուֆայում», «Նեֆտեխիմիկում», «Ենիսեյում» և «Տոսնոյում»: 


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am