Հայաստան-Լիխտենշտեյն խաղը կսպասարկեն ալբանացի մրցավարները  

Armenpress 14:38, 5 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Ազգերի լիգայի առաջին տուրի Հայաստան-Լիխտենշտեյն հանդիպումը կսպասարկեն ալբանացի մրցավարները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Էնեա Յորգջին, որին եզրերում կօգնեն Ռիդիգեր Ցոկայն ու Էրմալ Բարուշին:

Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 6-ին Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կմրցի Լիխտենշտեյնի հետ: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am