Ազգային ժողովի երրորդ նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորն է Միքայել Մելքումյանը. ԱԺ մոնիտորինգ

Armenpress 14:10, 5 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վեցերորդ գումարման ՀՀ ազգային ժողովի երրորդ նստաշրջանի ամենաակտիվ ու ամենաշատ բացակայած պատգամավորները «Ծառուկյան» խմբակցությունից են: Ամենաակտիվն եղել է Միքայել Մելքումյանը, իսկ ամենաշատ բացակայած պատգամավորը` Գագիկ Ծառուկյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ մոնիտորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը` ամփոփելով երրորդ նստաշրջանի գործունեության դիտարկման արդյունքները:

«ԱԺ-ի երրորդ նստաշրջանի ամենաակտիվ ու ամենաշատ բացակայած պատգամավորները նույն խմբակցությունից են եղել: Գագիկ Ծառուկյանը շարունակում է գլխավորել ամենաշատ բացակայած պատգամավորների տասնյակը: Իսկ ամենաակտիվը եղել է Միքայել Մելքումյանը»,-ներկայացրեց Վասիլյանը:

Ամենաակտիվ խմբակցությունը ևս ճանաչվել է «Ծառուկյան»-ը` տված հարցերի, ելույթների քանակով: Նախորդ նստաշրջանում ամենաակտիվը «Ելք» խմբակցությունն էր: Ամենապասիվ խմբակցությունը ՀՅԴ-ն է: Լուռ պատգամավորների` միայն քվեարկողների և ելույթ չունեցողների թիվը եղել է մոտ քառասուն: Նրանցից 14-ը եղել են «Ծառուկյան»-ից, իսկ մնացածը` ՀՀԿ-ից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am