Բաքու-Կրասնոդար ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը վթարի է ենթարկվել

Armenpress 12:45, 5 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից Ռուսաստանի Դաշնության Կրասնոդար քաղաք կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսը սեպտեմբերի 5-ին վթարի է ենթարկվել:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ:

Վթարի պահին ավտոբուսի մեջ գտնվել են 33 ուղևոր և 2 վարորդ: Նախնական վարկածի համաձայն՝ վթարը տեղի է ունեցել ավտոբուսի վարորդի մեղքով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am