Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները Ուսանողական աշխարհի առաջնության եզրափակիչում են  


ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երկու ներկայացուցիչները կմենամարտեն Ուսանողական աշխարհի առաջնության եզրափակչում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Էլիստայում ընթացող բռնցքամարտի ուսանողական աշխարհի առաջնությունում Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս են եկել եզրափակիչ: Կիսաեզրափակիչում 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն առավելության հասավ ռուս բռնցքամարտիկի նկատմամբ, իսկ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը հաղթեց Մոլդովայի ներկայացուցչին: Կիսաեզրափակիչ դուրս եկած Անուշ Գրիգորյանը պարտություն կրեց և բավարարվեց բրոնզե մեդալով: Վաղը ռինգ դուրս կգա և եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am