Հովհաննես Ազոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում է գրել

Armenpress 10:46, 5 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Հովհաննես Ազոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու դիմում է գրել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի միջոցով հայտնել է Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:

Սիմոնյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տարածել է ՔՊ-ին Հովհաննես Ազոյանի անդամակցության մասին տեղեկատվությունը և կատարել հետևյալ գրառումը. «Բարի գալուստ, Հովհաննես Ազոյան»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am