Տեսանյութում ցացադրել են թռչունների անզուգական ամուսնական պարերը


ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վայրի բնության մեջ յուրաքանչյուր կենդանի իր առանձնահատուկ վարքագիծն ունի զուգավորման շրջանում, բայց հարավամերիկյան այս թռչունները հաստատ գերազանցում են բոլորին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Այս տեսանյութում ցուցադրված են հերացցունք սուզաբադերը՝ ամենահազվագյուտ թռչուններից մեկը Հարավային Ամերիկայում: Ընդամենը հաշվում Է այս տեսակի մոտավորապես 800 ներկայացուցիչ, ինչի պատճառով 2012 թվականին Բնության պահպանության միջազգային միությունը այս թռչուններին ներառել Է լիակատար ոչնչացման եզրին գտնվող կենդանիների ցուցակում: Հերացցունք սուզաբադերն ապրում են Պատագոնիայում, որը Հարավային Ամերիկայի հարավային մասն Է: Կադրերում ցուցադրված Է նրանց ամուսնական արարողությունը՝ պարերը:

Այս տեսանյութը մի հատված Է հերացցունք սուզաբադերի մասին պատմող «Տանգո՝ քամու ներքո» կեսժամանոց վավերագրական ֆիլմից: Այն նկարահանել են 2017 թվականին, որպեսզի ավելի շատ պատմեն թռչունների մասին եւ ուշադրություն դարձնեն դրանց վերացման սպառնալիքի վրա:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am