ՀԱՀ-ում ծնվել են աշխարհում առաջին «կորյունները փորձանոթից»

Armenpress 16:30, 4 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետությունում (ՀԱՀ) լույս աշխարհ են եկել աֆրիկյան առյուծի՝ աշխարհում առաջին ձագերը, որոնք սաղմնավորվել են Էքստրակորպորալ բեղմնավորման (ԷԿԲ) արդյունքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Sun թերթը:

Կորյունները՝ Վիկտորը եւ Իզաբելը, որոնք ծնվել են վայրի բնության պահպանման Ուկուտուլա կենտրոնում, իրենց լավ են զգում եւ պատրաստվում են հանդիպել հասուն առանձնյակների հետ: «Սա ԷԿԲ-ի առաջին հաջող իրագործումն Է առյուծների մոտ: Նպատակն այն Է, որ բարելավենք մեր գիտելիքները, բարձրացնենք մեծ կատուներին հասկանալու մակարդակը եւ արագորեն առաջ շարժվենք հետազոտությունների բնագավառում»,-հայտարարել Է դոկտոր Իզաբել Կայեալտան՝ նախագծի գլխավոր հետազոտողը: Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, վերջին 25 տարվա ընթացքում աֆրիկյան առյուծների թվաքանակը կրճատվել Է ավելի քան 60 տոկոսով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am