1000х90.jpg (78 KB)

ՀՀ վարչապետը Մոսկվայում կհանդիպի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ

Armenpress 16:04, 4 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Մոսկվա կատարելիք այցի շրջանակում կհանդիպի Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

«Սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն: Նույն օրը Մոսկվայում կկայանա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Այցի շրջանակներում նախատեսված է նաև հանդիպում Մոսկվայի հայ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ»,- տեղեկացրել է Եղոյանը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am