Սարկիսովը մասնակցել է «Ենիսեյ»-ի խաղին  

Armenpress 11:10, 3 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Արթուր Սարկիսովը մասնակցել է Կրասնոյարսկի «Ենիսեյ»-ի հերթական խաղին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրում «Ենիսեյ»-ը մրցեց Տուլայի «Արսենալ»-ի հետ: Այդ խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց:

Դավիդ Յուրչենկոն մասնակցեց «Ենիսեյ»-ի ամբողջ խաղին, իսկ Արթուր Սարկիսովը փոխարինման դուրս եկավ 31-րդ րոպեին:

Ազգերի լիգայի առաջիկա Լիխտենշտեյնի և Մակեդոնիայի դեմ խաղին մասնակցելու հրավեր է ստացել նաև Արթուր Սարկիսովը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am