Բռնցքամարտիկներ Անուշ Գրիգորյանն ու Ժորժիկ Մարությանն ապահովեցին առնվազն բրոնզե մեդալներ  

Armenpress 10:51, 3 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բռնցքամարտի Հայաստանի կանանց հավաքականի անդամները հաջող են մասնակցել ուսանողական աշխարհի առաջնությանը:

«Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից:Ռուսաստանի Էլիստա քաղաքում ընթացող բռնցքամարտի ուսանողական աշխարհի առաջնությունում 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 56 կգ քաշային Ժորժիկ Մարությանն ապահովեցին առնվազն բրոնզե մեդալներ: Մարությանը գեղեցիկ եւ տպավորիչ մենամարտում հաղթանակի հասավ Իռլանդիայի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Անուշ Գրիգորյանը բացահայտ առավելությամբ հաղթեց լեհ մարզիկին: Մենամարտն ավարտվեց ժամանակից շուտ:

Ռինգ դուրս կգա նաեւ 91 կգ քաշային Հենրիկ Սարգսյանը:

Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս մարզիչ Վահան Ադիլխանյանի եւ Բագրատ Ավոյանի գլխավորությամբ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am