1000х90.jpg (78 KB)

Հազարավոր ճտեր են այրվել Թբիլիսիի մերձակա ինկուբատորում

Armenpress 10:40, 3 Սեպտեմբեր, 2018
ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսթավի քաղաքի (Քվեմո Քարթլիի տարածաշրջան) Մարիս արխի բնակավայրում հրդեհը ոչնչացրել Է ինկուբատորը՝ 3 հազար ճտերով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Facebook սոցցանցում հանրապետության Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության Էջում զետեղված հաղորդագրության մեջ: Հրդեհն այնքան ուժեղ Էր, որ բնակելի շենքերի վրա դրա տարածման վտանգ Էր ստեղծվել, բայց հրշեջներին հաջողվել Է ժամանակին այն տեղափակել, իսկ ավելի ուշ՝ վերացնել: Ընդամենն այրվել Է 600 քառակուսի մետր տարածք, հաղորդել Է Sputnik-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am