Հավաքականին կմիանա Համբարձումյանը, իսկ Արարատը` ոչ

Armenpress 10:22, 3 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հովհաննես Համբարձումյանը հրավիրվել է Հայաստանի հավաքական, Մոնրոյ Արարատը ընտրական հանդիպումներին չի մասնակցելու:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՖՖ-ից: Հայաստանի ազգային հավաքականի կազմում տեղի է ունեցել հերթական փոփոխությունը: Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատի ակումբը՝ «Բոյակա Չիկոն» տեղեկացրել է ՀՖՖ-ին, որ ֆուտբոլիստը չի կարողանալու ժամանել Հայաստան վնասվածքի պատճառով:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը թիմ է հրավիրել նաև կիպրական «Էնոսիս Պարալիմնի» թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանին, ով այսօր անցկացնելու է առաջին խաղն իր նոր թիմի կազմում:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am