Աֆղանստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել

Armenpress 13:07, 2 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աֆղանստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է երեք, տուժել ևս երեք մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ հղում անելով Աֆղանստանի 1 TV հեռուստաընկերությանը:

Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են օդաչուն և երկու զինծառայող: Ուղղաթիռում եղել է 13 մարդ, այդ թվում՝է 3 օտարերկրացի:

Վթարը տեղի է ունեցել «Շահին» ճամբարի տարածքում, տեղական ժամանակով ժամը 07:00-ին: Նշվում է, որ  ուղղաթիռը պատկանել է օտարերկրյա ընկերության:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am