Արմեն Սարգսյանն Անկախության օրվա առթիվ ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին

Armenpress 10:24, 1 Սեպտեմբեր, 2018

ԵՐԵՎԱՆ, 1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոեւին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ միջպետական համագործակցության բարելավմանն ուղղված համատեղ ջանքերի ակտիվացումը կնպաստի երկկողմ գործակցության ներուժի բացահայտմանը, տնտեսական, հումանիտար եւ այլ ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացմանը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am