Թուրքիան հույս ունի հնարավորինս շուտ ստանալ C-400 զենիթահրթիռային համակարգերը. Էրդողան

Armenpress 14:28, 31 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկարան ակնկալում Է, որ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերը կստանա հնարավոր ամենակարճ ժամկետում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 31-ին հայտարարել Է Թուրքիայի նախագահ Ռաջեփ Թայիփ Էրդողանը: «Թուրքիան C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի կարիքն ունի: Դրանց շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերված: Հուսով ենք, որ մենք դրանք կստանանք հնարավոր ամենակարճ ժամկետում»,-երկրի նախագահի խոսքը մեջբերել Է Anadolu գործակալությունը:Էրդողանը նշել Է, որ Անկարան միաժամանակ ունի հինգերորդ սերնդի F-35 ամերիկյան կործանիչների կարիքը եւ կշարունակի մուծումներ կատարել դրանց համար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am