Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նախատեսում է նպաստել զբաղվածության աճին

Armenpress 14:26, 31 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պատրաստվում է խթանել այն ոլորտները, որոնք կնպաստեն զբաղվածության աճին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը:

«Այս պահին թվային պատկերով իրավիճակն այն չէ, ինչ մենք ակնկալում էինք, բայց նախատեսվում է այս տարի մինչև 6 տոկոս տնտեսական աճ ունենալ:

«Չենք համարում, որ թվերն ամբողջությամբ լավ են: Որոշ բաներ ենք տեսնում, որ մեզ անհանգստացնում է, բայց դա չի նշանակում, որ տնտեսությունը դեպի վատն է գնում: Ոչ, մենք առնվազն 6 տոկոս տնտեսական աճ ենք ունենալու այս տարի»,- նշեց փոխնախարարը և հավելեց, թե կանխատեսումները ցույց են տալիս, որ հաջորդ տարի աճը կարող է 5 տոկոսից ավելի լինել:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am