Վթարի ենթարկված զինծառայողներից մեկի վիճակը ծանր է. նրան պատրաստվում են վիրահատել

Armenpress 13:14, 31 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոռու մարզի Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով մեկ զինծառայող մահացել է, երկուսը գտնվում են ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց հոսպիտալի պետ գնդապետ Դանիել Մկրտչյանը:

«Երևանի բնակիչ 23-ամյա Գառնիկ Մկրտչյանի վիճակը ծանր է՝ գանգուղեղային վնասվածք է ստացել: Այժմ պատրաստվում ենք գլխուղեղը վիրահատել: Գառնիկին այսօր լուսադեմին են Երևան բերել, մինչ այդ նա Սպիտակի բժշկական կենտրոնում էր: Կոտայքի մարզի բնակիչ, 22-ամյա Վաղարշակ Նազարյանը ստացել է դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ և քունքային շրջանի պատռած վերք, ընդհանուր վիճակը գնահատվում է բավարար»,- նշեց Մկրտչյանը:

Վթարը տեղի է ունեցել Օգոստոսի 31-ին ժամը 01:00-ի սահմաններում: Մեքենայի վարորդը՝ 22-ամյա Դավիթ Գալստյանը տեղում մահացել է:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am