Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Վիետնամի նորանշանակ դեսպանը

Armenpress 12:55, 31 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին օգոստոսի 31-ին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Նգո Դուկ Մանը (նստավայրը՝ Մոսկվա): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելությունն իրականացնելու գործում:  Նշելով, որ Վիետնամի հետ ձեւավորված են բարեկամական, գործընկերային հարաբերություններ՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ իր գործունեությամբ նորանշանակ դեսպանը կնպաստի երկու երկրների միջեւ փոխգործակցության օրակարգի առավել ընդլայնմանը:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am