Նախարարությունը փոխելու է գյուղացիներին սուբսիդիայի տրամադրման կարգը

Armenpress 12:02, 31 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուբսիդավորման կարգի փոփոխությամբ գումարը կտրամադրվի գյուղացուն, և ինքն անձամբ կորոշի ումից գնել պարարտանյութ կամ դիզելային վառելիք:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այս մասին ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Մինչ այժմ սուբսիդավորումը երկու ուղղությամբ է ընթացել: Գյուղացիներին սուբսիդավորման գնով տալիս էին պարարտանյութ, սերմացու, ինչպես նաև դիզելային վառելիք: Հիմա մենք այլ մոտեցման ենք ուզում գնալ: Գումարը տրամադրվելու է վերջնական սպառողին, և վերջինս ինքն է որոշելու՝ ումից ինչ պարարտանյութ կամ դիզելային վառելիք գնել»,-ասաց նախարարը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am