Հովհաննես Համբարձումյանը նոր ակումբ ունի  

Armenpress 11:41, 31 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 31 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը նոր թիմ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հայ պաշտպանն այսուհետև կխաղա Կիպրոսի «Էնոսիս Նիոն Պարալիմնի»-ում: Համբաձումյանն արդեն հասցրել է մարզվել նոր ակումբի կազմում:

Հովհաննես Համբարձումյանը մինչ այս հանդես էր գալիս մակեդոնական «Վարդար»-ի կազմում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am