Թուրքիայում զբոսաշրջային սեզոնի գագաթնակետին ձյուն  է տեղացել

Armenpress 19:46, 30 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Կարսի նահանգում զբոսաշրջային սեզոնի գագաթնակետին ձյուն է տեղացել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Merkez TV-ն:

Ձյան պատճառով մի քանի ժամով փակվել են հայտնի հանգստավայրերից  տանող ավտոճանապարհները: Օդերևութաբանների տեղեկություններով, օդի ջերմաստիճանը մի քանի ժամով իջել է +7-ի:    

Անոմալ ձյան պատճառ է դարձել տարածաշրջանով անցած ամպրոպային ճակատը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am