«Արսենալ»-ի մարզիչն արգելել է ֆուտբոլիստներին հյութ խմել  

Armenpress 14:29, 30 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Ունայ Էմերին «զինագործների» ֆուտբոլիստներին արգելել է հյութ խմել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է բրիտանական Mirror-ը: Էմերին խստացրել է ֆուտբոլիստների սննդակարգը: Ըստ գլխավոր մասնագետի՝ մրգային հյութերի մեջ շաքարը շատ է, և նրանք պետք է հրաժարվեն դրանցից: Ֆուտբոլիստներին առաջարկվել է խմել միայն սովորական ջուր:

Ֆուտբոլի Անգլիայի առաջնության հերթական տուրի շրջանակում «Արսենալ»-ը կմրցի «Քարդիֆ»-ի հետ: Խաղը կկայանա սեպտեմբերի 2-ին:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am