Արդարադատության նախարարությունը նախատեսում է բարեփոխումներ կենսաթոշակների տրամադրման ոլորտում

Armenpress 11:54, 30 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արդարադատության նախարարությունը ներկայացրել է կենսաթոշակների տրամադրման ոլորտում նախատեսվող բարեփոխումները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություներ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (https://www.e-draft.am/projects/1174/about ) ոլորտում մի շարք բարեփոխումներ են իրականացվելու: ՀՀ ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից մշակված Նախագծի ընդունման արդյունքում՝  

կենսաթոշակ նշանակելու մասին դիմումը հնարավոր կլինի ներկայացնել նաև լիազորված անձի միջոցով, անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալիս Հայաստանի Հանրապետությունից բացակայելու կամ բանկ ներկայանալու անհնարինության դեպքում նոտարի կամ հյուպատոսական հաստատությունների համապատասխան պաշտոնատար անձի կողմից վավերացված՝ կենսաթոշակառուի ողջ լինելու փաստը հավաստող փաստաթղթի հիման վրա կենսաթոշակի վճարումը շարունակելու հնարավորություն կտրվի, դադարեցված կենսաթոշակի վճարումը հնարավորի կլինի վերսկսել նաև լիազորված անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am