Թուրքական ընկերությունը դադարեցրել Է կովբոյական ֆիլմերի ցուցադրումը ԱՄՆ-ի հետ ճգնաժամի պատճառով

Armenpress 15:57, 29 Օգոստոս, 2018
ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: TRT թուրքական պետական հեռուստառադիոընկերությունը դադարեցրել Է կովբոյների մասին ֆիլմերի ցուցադրումը թուրք-ամերիկյան հարաբերություններում տիրող ճգնաժամի ֆոնին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում Է TRT հեռուստաալիքի վերջին երկու շաբաթվա հեռուստածրագիրը: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մեւլյութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի վարած քաղաքականությունը համեմատել Է կովբոյական ֆիլմերի հետ: TRT հեռուստաալիքն ամերիկյան վեսթեռնները ցուցադրում Էր 80-ական թվականներից ի վեր ամեն շաբաթ՝ կիրակի օրվա առավոտյան: Անցած շաբաթ հերթական կովբոյական ֆիլմը չի ցուցադրվել, դրա փոխարեն հեռուստադիտողներին թուրքական կինոժապավեն են ցուցադրել: Սեպտեմբերի 2-ին նույնպես պլանավորված Է թուրքական ֆիլմի ցուցադրում, ընդ որում՝ հեռուստածրագրից ընդհանրապես անհետացել Է «Վեսթեռն» խորագիրը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am