Արայիկ Հարությունյանը ցանկանում է հասնել համընդհանուր ներառական կրթության անցնելուն

Armenpress 15:54, 29 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության և գիտության նախարարության համար ամենակարևոր գործառույթներից է Հայաստանում համընդհանուր ներառական կրթության անցնելը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին, Երևանի հանրակրթական դպրոցների օգոստոսյան խորհրդակցության ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Խորհրդակցության ընթացքում տարբեր դպրոցների տնօրեններ բարձրաձայնեցին ներառական կրթության վերաբերյալ իրենց մտահոգությունները: Խոսելով համընդհանուր ներառական կրթության անցնելու մասին՝ նախարարը նշեց, որ այդ հանգամանքը հասարակությանն այլ հաջողությունների կհասցնի:

«Ներառական կրթության համընդհանուր ներառման հասնելը պետք է ոչ միայն հաշմանդամություն ունեցող աշակերտներին, այլև ողջ հասարակությանը։ 

Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 հիմնական դպրոցի տնօրեն Անահիտ Խոսրովյանը շեշտեց, որ այդ համակարգին անցնելուց հետո որակյալ կրթության համար պետք է վերանայել դասարաններում աշակերտների քանակը։

Նախարար Հարությունյանն ի պատասխան նշեց, որ, թեև այս պահին այդ հարցի կարգավորման բանաձև չկա, սակայն կիսում է մտահոգությունը, որ դասարանների համար սահմանված երեխաների առավելագույն թիվը՝ 35-ը, շատ է։   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am