Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի նախագահին

Armenpress 15:01, 29 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադեւին՝ Սվոգե քաղաքի մերձակայքում զբոսաշրջիկներին տեղափոխող ավտոբուսի ողբերգական վթարի կապակցությամբ, որը տասնյակ զոհերի եւ վիրավորների պատճառ է դարձել:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, Հանրապետության նախագահն իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնել նախագահ Ռադեւին եւ բարեկամ Բուլղարիայի ժողովրդին՝ մաղթելով վիրավորներին շուտափույթ ապաքինում, իսկ զոհվածների հարազատներին՝ տոկունություն եւ ոգու արիություն: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am