1000х90.jpg (78 KB)

«Բանանց»-ը նոր ֆուտբոլիստ ունի Սենեգալից  

Armenpress 14:48, 29 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Բանանցը» պայամանգիր է ստորագրել 26-ամյա սենեգալցի կիսապաշտպան Պապ Աբդու Կամարայի հետ:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ակումբի մամուլի ծառայությունից: Կամարան կարիերան սկսել է սենեգալյան «Էտուալ Լուզիտանա» ակումբում: 2010-ի հունվարին տեղափոխվել է բելգիական «Ստանդարդ» (Լյեժ) ակումբ, որի կազմում դարձել է երկրի գավաթակիր և փոխչեմպիոն: «Ստանդարդի» կազմում մասնակցել է նաև եվրագավաթային հանդիպումների: Վարձակալական հիմունքներով հանդես է եկել «Սենտ Տրուդեն» ակումբում:  2012-ին տեղափոխվել է ֆրանսիական «Վալանսիեն» ակումբ, որտեղ անցկացրել է 4 մրցաշրջան՝ այդ թվում խաղալով նաև Ֆրանսիայի ուժեղագույն դիվիզիոնում: Վերջին երկու մրցաշրջաններն անցկացրել է բելգիական «Սերաինգ» ակումբում: Պապ Կամարան խաղացել է նաև Սենեգալի մինչև 17 տարեկանների հավաքականում: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am