«Ռեալ»-ը փորձում է գնել ՊՍԺ-ի հարձակվողին  

Armenpress 13:18, 29 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մադրիդի «Ռեալ»-ը հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ի ուրուգվայցի հարձակվող Էդիսոն Կավանիի ծառայություններով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասի գրում են իսպանական ԶԼՄ-ները: «Արքայական» ակումբը տրանսֆերի փակման վերջին օրերին կփորձի ձեռք բերել Կավանիի տրանսֆերը: Մադրիդյան ակումբի ղեկավարությունը փորձեր է կատարում փոխարինող գտնել Կրիշտիանու Ռոնալդուին, ով ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում տեղափոխվեց Թուրինի «Յուվենտուս»:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am