1000х90.jpg (78 KB)

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին նախագիծը

Armenpress 11:43, 29 Օգոստոս, 2018

ԵՐԵՎԱՆ, 29 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվում է Սևանա լճից 40 մլն խմ լրացուցիչ ջրառ իրականացնել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցին կողմ քվեարկեց 80, դեմ՝ 1 պատգամավոր:

Քվեարկությունից առաջ վարման կարգի վերաբերյալ ելույթ ունեցավ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը, ով հայտնեց, որ նախագծին վերապահմամբ կողմ է քվեարկելու, քանի որ տեսել է այն գյուղացիներին, ովքեր ջուր չունեն: Միևնույն ժամանակ, Հայկ Բաբուխանյանն ընդգծեց, որ չի ստացել իր հարցերի պատասխանները խնդրի հետ կապված և Ազգային ժողովի բոլոր խմբակցություններին առաջարկեց ստեղծել քննիչ հանձնախումբ, որը կքննարկի ջրային ռեսուրսների կառավարման հետ կապված խնդիրները:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am